Մոդուլ 2. Քննարկում

Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը

Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը

Վանիկ Բաբաջանյան -
Number of replies: 3

Մոդուլ 2., 1.2 բաժին, 5-րդ կետ՝

Եթե ճիշտ եմ հասկացել՝ առաջարկվում է առնվազն կիսամյակային պարբերականությամբ անցկացնել աշխ. քարտուղարի վերապատրաստում, որը չափից ավելի շատ է՝ հաշվի առնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը։

In reply to Վանիկ Բաբաջանյան

Re: Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը

Փիրուզա Արշակյան -
Իսկ ի՞նչ առումով է ծանրաբեռված։ Գաղտնիք չէ, որ միշտ էլ ցածր օղակներում աշխատողների շնորհիվ է, որ ապահովվում է ցանկացած հիմնարկի բնականոն գործունեությունը, իսկ այս դեպքում աշխատակազմի քարտուղներին ընդամենը «բաժին է հասել» ավագանու օրակարգի նախագծերի կազմումը, իսկ համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների համար ՏԻՄ-ով սահմանված լիազորությունը, հիմնականում կատարում է քարտուղարության բաժինը։
In reply to Փիրուզա Արշակյան

Re: Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը

Վանիկ Բաբաջանյան -
Հարգելի գործընկեր, նախ Ձեր դիտարկումն ու գնահատականները համարում եմ ոչ տեղին, էթիկայի առումով՝ ոչ նպատակահարմար։ Դուք կարող եք կարծիք հայտնել միայն Ձեր լիազորություններից բխող աշխատանքների մասին, առավելագույնը՝ Ձեր համայնքապետարանին վերաբերելի հարցերի շուրջ։ Որքանով հասկացա, Դուք ներկայացնում եք իրավաբանական բաժինը, ուստի խորհուրդ կտամ ուշադրությամբ ևս մեկ անգամ ուսումնասիրել աշխատակազմի քարտուղարներին օրենքներով և այլ իրավական ակտերով վերապահված պարտականությունների ողջ շրջանակը, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Համայնքային ծառայության մասին» օրենքն ամբողջությամբ։
In reply to Վանիկ Բաբաջանյան

Re: Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը

Փիրուզա Արշակյան -
Իսկ արդյո՞ք Ձեր դիտարկումները և գնահատակաները ՝ առաջարկվում է առնվազն կիսամյակային պարբերականությամբ անցկացնել աշխ. քարտուղարի վերապատրաստում, որը չափից ավելի շատ է՝ հաշվի առնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը, չեք համարում սուբյեկտիվ մոտեցում։ Կարելի՞ է Ձեր դիտարկումներից եզրակացնել, որ աշխատակազմի քարտուղարը ավելի ծանրաբեռված է, քան օրինակ, համայնքի ղեկավարը, տեղակալները, խորհրդակաները, օգնակաները, բաժնի պետերը։ Նման հարցադրումները, խնդրում եմ չդիտարկել աշխատակազմի քարտուղարի դերի և լիազորությունների «ցածրացում», քավլիցի, նպատակը դա չէ․․․․Գործառույթների առումով, արդյո՞ք ծանրաբեռված եք համարում ներքոնշված գործառույթների իրականացումը։ 
Հ․Գ Էթիկայի առումով նպատակահարմար չէ առհասարակ համայնքային ծառայողի կարողությունները, գիտելիքները և հմտությունները գնահատել՝ չիմանալով այդ չափը։

Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում, մասնավորապես`

1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրապարակումը.↩

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

9) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.↩

11) օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների և գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

12) իրականացնում է օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

5. Աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: