ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման ծրագիրը կարող ենք համարել հաջողված, եթե՝
* Աշխատակիցը մոտիվացված է մասնակցել վերապատրաստմանը
*Կիրառում է ձեռք բերած հմտությունները, գիտելիքները աշխատավայրում
* Աշխատակիցը մոտիվացված է, եթե վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է նրա մասնագիտական որակավորումներին,
Կան թեմաներ, որոնք դժվարամարս են և բնական է, որ անհրաժեշտ
է ուղեկցող գրավչություն, օրինակ՝ թեման ավելի գործնական դաշտ բերել, առօրյա
օրինակներ քննարկել, դիպչել մասնակիցների անմիջական «շահերին»։ ԵՎ թերևս, ամենակարևորը՝
վերապատրաստում անցած աշխատակցին անհրաժեշտ է հնարավորություն տալ, որպեսզի նա կիրառի
իր ուսումնասիրած, յուրացրած հմտությունները աշխատավայրում։ Ցավոք, սա այն կետն է,
որն ամենից հաճախ իրականություն չի դառնում և չի գործում ,,Արժանիքհեն կարիերային
առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունություն,, ամենակարևոր սզբունքը։
Հենց այս պատճառով էլ աշխատակիցները,
հասկանալով, որ վերապատրաստումները պարզապես ձևականություն են, հիասթափվում են և
սկսում են լուրջ չվերաբերվել հետագա վերապատրաստման հնարավորություններին։